Ստեփան Սաֆարյան. ԼՂՀ հիմնախնդրի լուծման համար հայկական կողմը պետք է դիմի ՄԱԿ Միջազգային դատարան![]() 22 հուլիսի 2010 - 21:00 AMT PanARMENIAN.Net - Կոսովոյի վերաբերյալ ՄԱԿ Միջազգային դատարանի որոշումը, իհարկե, կարող է դրական ազդեցություն ունենալ ԼՂՀ անկախության ճանաչման վրա: Ոչ ոք չի կարող հայկական կողմին բացատրել, թե ինչու է նման որոշումը կիրառելի Կոսովոյի, բայց ոչ Հայաստանի նկատմամբ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Սաֆարյանի խոսքով, հայկական կողմը պետք է ՄԱԿ Միջազգային դատարան դիմի ԼՂՀ հիմնախնդրի լուծման համար: «Հաագայի դատարանը մնում է ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ատյաններից մեկը, և նա չի կարող այլ որոշում ընդունել Ղարաբաղի վերաբերյալ, եթե վավերացրել է Կոսովոյի անկախությունը»,- ասել է Սաֆարյանը: Հուլիսի 22-ի ՄԱԿ միջազգային դատարանի վճռի համաձայն, 2008 թվականի փետրվարի 17-ին Կոսովոյի հռչակած անկախությունը «չի խախտում միջազգային իրավունքները»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |