ՎԶԵԲ-ը վերանայել է Հայաստանի վերաբերյալ կանխատեսումը` 4,5 տոկոսից այն հասցնելով 4,6 տոկոսի![]() 23 հուլիսի 2010 - 12:40 AMT PanARMENIAN.Net - Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) բարձրացրել է 2010թ. համար Հայաստանի ՀՆԱ աճի կանախտեսումը` 4,5 տոկոսից այն հասցնելով 4,6 տոկոսի, ասվում է ՎԶԵԲ-ի հրապարակած տեսության մեջ Արևելյան ու Կենտրոնական Եվրոպայի, ինչպես նաև Միջին Ասիայի երկրների համար: Արևելյան Եվրոպայի ու Կովկասի երկրների տնտեսությունները միջինը ցույց կտան 4 տոկոս աճ, ինչը մասամբ բացատրվում է «ցածր բազայի ազդեցությամբ» (2009թ. այդ տնտեսությունները անկում ապրեցին 7,8 տոկոսով): Ընդհանուր առմամբ, դիտարկվող տարածաշրջանում (30 երկիր) ՎԶԵԲ-ը կանխատեսում է 3,3 տոկոսի միջին տնտեսական աճ 2010 թվականին, 2009թ. 6,1 տոկոսի անկումից հետո և հոկտեմբերին 2,5 տոկոս գնահատման համեմատ: Կանխատեսման վերանայումը պայմանավորված է տարածաշրջանի չորս խոշոր տնտեսությունների` Լեհաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի ու Ղազախստանի ցուցանիշներով, հումքային ապրանքի թանկացման և կապիտալի հոսքի ավելացման շնորհիվ զարգացող շուկաներում: Միևնույն ժամանակ տարածաշրջանի փոքր երկրների մեծ մասի համար, որոնք հումք չեն արտահանում, տնտեսական վերականգնումը դանդաղ կընթանա, իսկ որոշ դեպքերում (Հունգարիա և Բալթիայի երկրներ) ՎԶԵԲ-ն այս տարի ևս ակնկալում է ՀՆԱ-ի հետագա նվազում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |