Սուրբ Խաչ եկեղեցին դարձել է Անկարայի քարոզչության գլխավոր զենքը![]() ![]() PanARMENIAN.Net - Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին, որը հրաշքով է փրկվել թուրքական իշխանությունների «մշակութային ցեղասպանությունից» , այժմ դարձել է Անկարայի քարոզչության գլխավոր զենքը: Այս մաիսն Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Ըստ նրա, Սուրբ Խաչ եկեղեցին Թուրքիայում գրանցված է որպես թանգարան-հուշարձան, ինչը, հետևաբար, բացառում է խաղչի տեղադրումը եկեղեցու գմբեթին: «Ոչնչացնելով հազարավոր հայկական եկեղեցիներ, վանքեր ու մշակույթի հուշարձաններ, և վերականգնելով միայն մեկ եկեղեցի, Թուրքիան աշխարհին է ցույց տալիս իր խաղաղասիրությունը և հայկական եկեղեցում եկեղեցական արարողություն անցկացնելու իր ցանկությունը: Նման քաղաքականությունը լիովին տեղավորվում է թուրքական դիվանագիտության քարոզչության զինանոցում` այդպես նրանք ցանկանում են որոշակի զիջումներ ստանալ հայկական կողմից»,-ասել է փորձագետը: ![]() ![]() Սբ. Խաչ եկեղեցի Սբ. Խաչ եկեղեցին վերականգնվել է, սակայն գործում է միայն որպես թանգարան: Թուրքիայի իշխանությունները մինչ օրս թույլ չեն տալիս եկեղեցու գմբեթին խաչ տեղադրել: Վերականգնված եկեղեցու բացումը տեղի է ունեցել 2007 թ. մարտի 29-ին: Բացման արարողությանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Կոնստանդնուպոլսի եպիսկոպոսական թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանը, Հայաստանի մշակույթի նախարարի օգնական Գագիկ Գյուրջյանը, Թուրքիայի մշակույթի նախկին նախարար Աթիլա Քոչը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |