Խոակին Պողոսյանը 4-ամյա պայմանագիր է կնքել ավստրիակաան «Ռեդ բուլ» ակումբի հետPanARMENIAN.Net - Ուրուգվահայ ֆուտբոլիստ Խոակին Պողոսյանը պայմանագիր է կնքել ավստրիական «Ռեդ բուլ» ակումբի հետ: Նախկինում նա հանդես էր գալիս արգենտինական «Նյոուելլս օլդ բոյզ» ակումբում, որտեղ 34 խաղում 17 գնդակ է խփել: Պայմանագիրն ավստրիական ակումբի հետ կտևի 4 տարի, և Պողոսյանը հանդես կգա 43 համարի տակ: Ֆուտբոլիստի առաջին խաղը տեղի կունենա հուլիսի 24-ին «Ռեդ բուլ» (Զալցբուրգ)-«Ուկոեր» (Ինսբրուկ) հանդիպման ժամանակ: Պողոսյանը կխաղա նաև Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի խաղում Նիկոսիայի «Օմօնիայի» դեմ, հաղորդում է «Ռեդ բուլի» պաշտոնական կայքէջը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |