Արսինե Խանջյան.«Հայ հասարակությունը հավաքական մտածողության կարիք ունի»![]() ![]() PanARMENIAN.Net - «Այնպիսի երիտասարդ հասարակությունն, ինչպիսին հայկականն է, պետք է գիտակցի, որ կարևոր նշանակություն ունի իր յուրաքանչյուր անդամի կարծիքը», - ասել է Արսինե Խանջյանը` «Քաղաքականություն և մշակույթ» թեմայով քննարկման ժամանակ, որը կազմակերպել էին «Սիվիլիթաս» հիմնադրամը և Counterpart International կազմակերպությունը: Նա նշել է, որ հայ հասարակությունը հավաքական մտածողության կարիք ունի: Արսինե Խանջյանը նշել է նաև, որ հայկական հեռուստատեսությունը, ինչպես այլ երկրների հեռուստատեսությունները, կարևոր կրթական համակարգ է: Սակայն հայկական հեռուստատեսությունը խոսքի ազատության կարիք ունի, հենց այդ պատճառով էլ այստեղ այդքան շատ են ցուցադրվում մաֆիայի և ընտանեկան կյանքի մասին սերիալներ, քանի որ հետաքրքրաշարժ քաղաքական թոք-շոուները կարող են լուրջ խնդիրներ առաջ բերել: «Այդ պատճառով հեռուստաալիքները եթեր են արձակում միայն այն, ինչ իրենց թույլ են տալիս», - ասել է Արսինե Խանջյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |