ՀՀ կառավարությունը քննարկեց հրատարակչությունների խնդիրները![]() 23 հուլիսի 2010 - 17:44 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն` Հայաստանի Հանրապետությունում գործող հրատարակչական ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, խորհրդակցության ընթացքում քննարկվել են հրատարակչությունների կողմից բարձրացված հարկային և մաքսային ոլորտի օրենսդրությանն առնչվող մի շարք հարցեր։ Բացի դրանից, անդրադարձ է արվել նաև գրքի պահանջարկի բարձրացման խնդրին։ Այս համատեքստում կառավարության ղեկավարն առաջարկել է հրատարակիչներին ՀՀ կառավարության արտագնա նիստերի ժամանակ կազմակերպել գրքերի ցուցահանդես-վաճառք։ Ամփոփելով մտքերի փոխանակման ընթացքում հնչած կարծիքները` վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է գրավոր ներկայացնել հնչեցված առաջարկություններն ու դիտարկումները։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |