Վահան Հովհաննիսյան. Հայաստանը չպետք է այլևս պնդի Արձանագրությունների վավերացման հարցում![]() 23 հուլիսի 2010 - 19:06 AMT PanARMENIAN.Net - Ներկայումս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը փակուղու մեջ է, քանի որ ի սկզբանե հայ-թուրքական մերձեցումը սխալ հունով էր ընթանում: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ՀՅ Դաշնակցության (ՀՅԴ) խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Հովհաննիսյանի խոսքով, ներկա պահին Հայաստանի ղեկավարությունը սխալ է վարվում` շարունակելով պնդել Թուրքիայի խորհրդարանի կողմից հայ-թուրքական Արձանագրությունների վավերացման հարցում: «Հայկական կողմն այժմ պետք է պարզապես պահանջի Թուրքիայից բացել սահմանը, այլ ոչ թե վավերացնել Արձանագրությունները, քանի որ Թուրքիան արդեն հայտարարել է, որ չի վավերացնելու Արձանագրությունները»,- ասել է նա` ավելացնելով, որ Հայաստանը պետք է հետ կանչի Արձանագրությունների ներքո իր ստորագրությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |