Պաշտոնական Անկարան ողջունում է Կոսովոյի վերաբերյալ Հաագայի դատարանի որոշումը![]() 23 հուլիսի 2010 - 19:25 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական Անկարան ողջունում է ՄԱԿ միջազգային դատարանի որոշումը, որն օրինական է ճանաչել Կոսովոյի անկախության հռչակումը: Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական կայքում տեղակայված հաղորդագրության համաձայն, Հաագայի դատարանի որոշումը հարկավոր է դիտարկել որպես Բալկաններում խաղաղության ու կայունության հաստատման, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության ամրապնդման նոր հնարավորություն: «Այդ որոշումը, անկասկած, կծառայի ի բարօրություն տարածաշրջանի: Թուրքիան Կոսովոն ճանաչած առաջին երկրների թվում է: Մենք գոհունակությամբ ենք նշում, որ ինտեգրման եվրոպական հեռանկարն ընդհանուր է տարածաշրջանի բոլոր երկրների համար: Այդ տեսությունը, որը որոշելու է տարածաշրջանի ընդհանուր ապագան, անհրաժեշտ հիմք է ապահովում առկա խնդիրների կարգավորման և Բալկաններում խաղաղության, կայունության հաստատման ու բարգավաճման համար»,- նշվում է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ: Անկարան նաև հույս է հայտնել, որ դատարանի որոշումը նոր իմպուլս կհաղորդի Կոսովոյի ու Սերբիայի միջև դրական ու կառուցողական երկխոսության զարգացմանն ուղղված ջանքերին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |