ԼՂՀ Աժ քաղաքական ուժերի անունից «Հայերնիք», «Ժողովրդավարություն», «Դաշնակցություն» խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբPanARMENIAN.Net - Ստեփանակերտում «Հայերնիք», «Ժողովրդավարություն», «Դաշնակցություն» խմբակցությունները ԼՂՀ Աժ քաղաքական ուժերի անունից հանդես են եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «1991թ.-ի դեկտեմբերի 10-ին, հենվելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա և խստորեն պահպանելով ԽՍՀՄ օրենսդրության պահանջները, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հանրաքվեով անկախություն հռչակեց։ Անցած շուրջ երկու տասնամյակում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կասեցրել է Ադրբեջանի զինված նախահարձակումը, հասել հրադադարի մասին համաձայնության և լիովին դրսևորվել որպես ժողովրդավարական պետություն։ Մեր ժողովուրդը ձգտում է հռչակած անկախության միջազգային ճանաչմանը, որը ներգրվում է արդի աշխարհակարգի զարգացման հիմնական միտումներին։ Արդարադատության Միջազգային դատարանը հուլիսի 22-ի որոշմամբ հաստատեց և իրավականորեն ամրագրեց, որ ազգերի ինքնորոշման իրավունքն ու նրա իրականացումը չեն խախտում միջազգային ընդհանուր իրավունքի որևէ սկզբունք կամ կանոն, այդ թվում՝ տարածքային ամբողջականության սկզբունքը։ Մենք վերահաստատում ենք առկա խնդիրները միջազգային իրավունքի հիման վրա խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելու Արցախի ժողովրդի պատրաստակամությունը։ Գտնում ենք, որ միջազգային հարաբերություններում արձանագրված նոր իրավիճակում ԼՂՀ-ն բանակցային գործընթացի հաջողության համար պատրաստ է ստանձնել իր հեղինակությանն արժանի պատասխանատվություն՝ հանուն տարածաշրջանային խաղաղության և միջազգային անվտանգության»։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |