Թբիլիսիում ձերբակալել են «Գրուզռոսէներգո»-ի նախկին գլխավոր տնօրենին և նրա տեղակալին![]() 24 հուլիսի 2010 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Թբիլիսիում ձերբակալել են «Գրուզռոսէներգո» ընկերության նախկին գլխավոր տնօրեն Գեորգի Շերաձեին և նրա տեղակալ Շոթա Մայսուրաձեին: Շերաձեն ու Մայսուրաձեն մեղադրվում են խոշոր չափերի դրամական միջոցների յուրացման մեջ: Ըստ քննության վարկածի, նրանք յուրացրել են Վրաստանի ու Հայաստանի էներգահամակարգերը միացնող բարձրավոլտ էլեկտրահաղորդիչ գծերի վերանորոգման համար հատկացված գումարները: Ընդամենը վերանորոգման համար հատկացվել էր 8 մլն լարի (մոտ 4,5 մլն դոլար): Ենթադրվում է, որ «Գրուզռոսէներգո»-ի ղեկավարները յուրացրել են այդ գումարի մեկ երրորդը: Ըստ ծրագրի, վերանորոգման ընթացքում հարկավոր էր անցկացնել 500-կիլովոլտանոց մալուխ: Սակայն յուրացման պատճառով օգտագործվել է ավելի ցածր որակական ցուցանիշներ ունեցող մալուխը: Իրավապահ մարմինները գնահատում են դա որպես պետությանը հասցված զգալի վնաս, հաղորդում է Lenta.ru-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |