ՀՀ վարչապետը բժշկական հետազոտման կենթարկվի եվրոպական կենտրոններից մեկում![]() 24 հուլիսի 2010 - 12:42 AMT PanARMENIAN.Net - Իր բժշկի խորհրդին հետևելով, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը բժշկական հետազոտման կենթարկվի եվրոպական կենտրոններից մեկում: Այդ մասին վարչապետն ասել է մի շարք հեռուստաալիքներին տված հարցազրույցում: Ըստ նրա, բժշկական հետազոտությունը թույլ կտա նրան «ամբողջ էներգիայով ձեռնամուխ լինել 2010 թվականի ծրագրերի իրագործմանը»: Ինչ վերաբերում է ամառային հանգստին, ապա Տիգրան Սարգսյանը դեռևս այդ մասին չի մտածել, սակայն ի տարբերություն նախորդ տարվա, երբ կառավարության կազմը պետք է աշխատեր առանց երկարաժամկետ արձակուրդի և երկրից չբացակայեր, այս տարի կառավարության անդամնեը ազատ են իրենց արձակուրդը տնօրինելու հարցում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |