Երևանում ներկայացվել են Կովկասում խաղաղության հաստատման Rondine ծրագրի 14 դրույթները![]() ![]() PanARMENIAN.Net - Ժողովրդական դիվանագիտությունը կօգնի հաղթահարել անվստահության ու ատելության մթնոլորտը, որն առկա է Հարավային Կովկասի ժողովրդների միջև: Այդ մասին Երևանում կայացած «Դիվանագիտության ու խաղաղության երկրորդ ուղին Հարավային Կովկասում. Rondine` 14 դրույթներ հանուն խաղաղության» թեմայով խորհրդաժողովում հայտարարել է Գլոբալիզացիայի ու տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը: Ըստ նրա, իտալական Rondine Cittadella della Pace ասոցիացիան և Rondine համալսարանը որոշել են համագործակցել Կովկասի երկրների երիտասարդների հետ: «Ասոցիացիան, հնարավորություն տալով Կովկասի տարբեր երկրների ուսանողներին սովորել Rondine համալսարանում, ստեղծում է այդ երկրների միջև համագործակցության ու երկխոսության որոշակի ձևաչափ: Ասոցիացիան ուղղակիորեն չի զբաղվում քաղաքական հարցերով, հակամարտութուններով, սակայն օգնում է շփումներ հաստատել այդ երկրների ժողովրդների միջև»,-ասել է Ստեփան Գրիգորյանը: Իր հերթին Rondine Cittadella della Pace ասոցիացիայի նախագահ Ֆրանկո Վակարին հայտնել է, որ Rondine համալսարանի ուսանողները 14 կետից բաղկացած փաստաթուղթ են ստեղծել Կովկասում խաղաղության հասնելու համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |