Սամվել Նիկոյան. Կոսովոյի ու ԼՂՀ-ի խնդիրների միջև ոչ մի տարբերություն չկա![]() ![]() PanARMENIAN.Net - Տարբերությունը Կոսովոյի և ղարաբաղյան հակամարտության միջև այն է, որ Կոսովոն գտնվում է Եվրոպայում, և այնտեղ ալբանացիներ են ապրում: ԼՂՀ-ն անջատվեց Ադրբեջանից ըստ ԽՍՀՄ օրենսդրության: Հումանիտար աղետը Կոսովոյում հնարավոր էր կասեցնել միայն միջազգային ուժերի օգնությամբ, իսկ Լեռնային Ղարաբաղում Արցախի ժողովուրդը դա արեց իր ուժերով: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Սամվել Նիկոյանը: Ըստ Նիկոյանի, Կոսովոյի պետականության կայացման գործընթացին նպաստում էին միջազգային ուժերը, իսկ ԼՂՀ-ի ժողովուրդը դրան ինքնուրույն հասավ: «Սակայն միջազգային իրավունքի տեսակետից Կոսովոյի ու ԼՂՀ-ի խնդիրների միջև ոչ մի տարբերություն չկա»,-ասել է ԱԺ փոխխոսնակը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |