Սամվել Նիկոյան. Պատերազմի դեպքում ադրբեջանցիները պայքարելու են հանուն առասպելի26 հուլիսի 2010 - 16:07 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան կարգավորման միակ ընդունելի սկզբունքները մադրիդյան սկզբունքներն են, իսկ բոլոր մնացածները միայն առաջարկներ են: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Սամվել Նիկոյանը: Նիկոյանի խոսքով, ներկա պահին գոյություն ունեն Մադրիդյան սկզբունքներն ու Սանկտ-Պետերբուրգյան առաջարկները: «Այսինքն, այդ առաջարկներն ուղղված են Մադրիդյան սկզբունքների արդյունավետ իրագործմանը»,- ասել է Նիկոյանը: Այսպես կոչված նորացված մադրիդյան սկզբունքների վերաբերյալ Նիկոյանը նկատել է, որ դրանք պարզապես գոյություն չունեն, և ադրբեջանական կողմից բացի ոչ ոք դրանց մասին լրջորեն չի խոսում: Պատասխանելով լրագրողների հարցին այն մասին, թե որքանով է հավանական ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսումը, Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը նշել է, որ պատերազմի հավանականությունը միշտ պահպանվում է, և եթե հայկական կողմը խաղաղություն է ցանկանում, ապա պետք է միշտ պատրաստ լինի պատերազմի: «Ի պատասխան Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարություններին, պետք է նրան հարց տալ. արդյո՞ք նա պատկերացնում է, թե ինչ բան է պատերազմը, արդյոք որտե՞ղ է նա եղել ղարաբաղյան պատերազմի ժամանակ: Իսկ հայկական կողմից բոլորը` սկսած նախագահից և վերջացրած պաշտպանության նախարարով, անցել են ղարաբաղյան պատերազմի միջով»,- նկատել է Սամվել Նիկոյանը: Նա ավելացրել է նաև, որ պատերազմի դեպքում ԼՂՀ Պաշտպանության բանակի զինվորները պայքարելու են հանուն իրենց տան, իսկ ադրբեջանցիները` հանուն իրենց հիստերիաներից հյուսած առասպելի: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |