Արայիկ Սարգսյան. Մեծ փողերի օգնությամբ կարելի է հասնել ԼՂՀ անկախության ճանաչման![]() 27 հուլիսի 2010 - 14:46 AMT PanARMENIAN.Net - Կոսովոյի նախադեպը անհնար է կիրառել ԼՂՀ միջազգային ճանաչման գործում, քանի որ Կոսովոն ԱՄՆ-ի նախագիծն է: Հենց ԱՄՆ-ի ճնշման ներքո Հաագայի դատարանը նման որոշում կայացրեց Կոսովոյի գործով: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՌԴ աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի նախագահի տեղակալ Արայիկ Սարգսյանը: Ըստ Սարգսյանի, գերտերությունները վաղուց կճանաչեին ԼՂՀ-ի անկախությունը, եթե դա բխեր նրանց շահերից: « Ղարաբաղյան խնդրի լուծումը չի բխում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի շահերից, քանի որ լարված իրավիճակը տարածաշրջանում նրանց ներկայության երաշխիքն է»,-ասել է ՌԴ աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի նախագահի տեղակալը: Ինչպես նշել է Սարգսյանը, ալբանական «թմրամաֆիան» 250 մլն դոլար է ծախսել Կոսովոյի միջազգային ճանաչման համար: «Հայ օլիգարխները պատրաստ չեն մոտավորապես նույնքան ծախսել ԼՂՀ միջազգային ճանաչման համար, քանի որ չկա ՀՀ ղեկավարության համապատասխան պետական քաղաքականություն և քաղաքական կամք»,-ասել է նա: Սարգսյանը նշել է, նաև, որ ԼՂՀ անկախությունը կճանաչվի միայն երկու դեպքում` երբ կլինի համապատասխան պետական քաղաքականություն և մեծ միջոցներ ծախսելու պատրաստակամություն, կամ, նոր պատերազմի դեպքում, որից հետո կողմերը խաղաղ պայմանագիր կկնքեն: «Միայն նոր պատերազմի դեպքում ԼՂՀ-ն կկարողանա վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ»,-ասել է Արայիկ Սարգսյանը: Հուլիսի 22-ին ՄԱԿ-ի Միջազգային դատարանը ճանաչեց, որ Կոսովոյի կողմից 2008թ,. փետրվարի 17-ին անկախության հռչակումը չի խախտում միջազգային նորմերը:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |