Հաագայի դատարանի որոշումը վերաբերում է ոչ միայն Կոսովոյին, այլեւ անկախություն հռչակած բոլոր չճանաչված պետություններին27 հուլիսի 2010 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Արմենական-Ռամկավար Ազատական կուսակցությունը ողջունում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազային դատարանի (Հաագայի դատարան) որոշումը` ճանաչել Կոսովոյի ժողովրդի իրավունքը անկախություն հռչակելու մասին: PanARMENIAN.net-ի ստացած կուսակցության հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.«Ինչպես նշվում է դատարանի որոշման մեջ, անկախության հռչակումը չի հակասում միջազգային այլ ակտերին եւ հետեւաբար այն չի կարող համարվել անօրինական եւ հակասող միջազգային նորմերին: Հաագայի դատարանի որոշումը, մեր կարծիքով, վերաբերում է ոչ միայն Կոսովոյին, այլեւ նմանատիպ այլ հակամարտություններին եւ իրենց անկախությունը հռչակած բոլոր, այսպես կոչված, չճանաչված պետություններին: Քանի որ, ի դեպ դատարանի որոշման մեջ չի ասվում, որ այս որոշումը վերաբերվում է միմիայն Կոսովոյին, ինչը նշանակում է, որ այն վերաբերվում է բոլորին , հետեւաբար, հակառակ ոմանց, նախադեպային է»: Ինչպես ասվու է հայտարարության մեջ, դատարանի այս բացառիկ որոշումը հնարավորություն է տալիս ասելու, որ այսուհետև Լեռնային Ղարաբաղի հանրապետության ճանաչման խնդրի շուրջ հայկական կողմը պետք է առաջին հերթին ուշադրություն դարձնի երրորդ երկրների կողմից նրա ճանաչմանը: Այսինքն` Ադրբեջանի համառության,անհանդուրժողականության եւ ագրեսիվ պահվածքի պայմաններում, հայկական կողմը նաև օգտագործելով սփյուռքի լոբբիստական հնարավորությունները, պետք է անի հնարավորը այլ պետությունների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու համար: «Պարզ է, որ Մինսկի խմբի միջնորդությամբ բանակցությունները պաշտոնական Բաքվի հետ անհեռանկարային են, հետեւաբար պաշտոնական Երեւանը պետք է գնա Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու ճանապարհով` կոչ անելով այլ պետություններին հետեւելու այդ քայլին, քանի որ այդպիսով ապահովվում է ԼՂՀ-ի բնակչության անվտանգությունը և բնականոն զարգացումը», ասվում է հայտարարության մեջ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |