ԳՏՀ-ն կաջակցի Հայաստանին ծրագրային բյուջետավորման կատարելագործման հարցում

ԳՏՀ-ն կաջակցի Հայաստանին ծրագրային բյուջետավորման կատարելագործման հարցում

PanARMENIAN.Net - Հուլիսի 27-ին ՀՀ ֆինանսների նախարարության և Գերմանիայի տեխնիկական համագործակցության ընկերության (ԳՏՀԸ) միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր Հայաստանում ծրագրային բյուջետավորման բարեփոխումների հետագա խորացման գործընթացում համագործակցություն շարունակելու վերաբերյալ, որն ընդգրկում է հուլիսի 1-ից մինչև 2011թթ. ավարտը:

Հուշագիրը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանն ու Գերմանիայի տեխնիկական համագործակցության (ԳՏՀ) ընկերության տարածաշրջանային տնօրեն Ջեյմս Մակբեթը: Հուշագրի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանում ծրագրային բյուջետավորման բարեփոխումների խորացմանն ու ծրագրային բյուջետավորման առաջավոր փորձի արմատավորմանը ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգում:

Ծրագրային բյուջետավորման բարեփոխման գերակա նպատակը պետական ծախսերի տնտեսական արդյունավետության բարձրացումն է: Այն հանդիսանում է ՀՀ կառավարության գերակայություն:

Ներկայումս ծրագրային բյուջետավորման բնագավառում իրականացվող ԳՏՀ տեխնիկական աջակցության շնորհիվ ծրագրային բյուջետավորման բարեփոխումների փորձնական ներդրման աշխատանքներում ընդգրկված են բոլոր պետական կառավարման մարմինները: Այնուհանդերձ նրանք ծրագրային բյուջետավորման ներդրման խորացման ուղղությամբ դեռևս օժանդակության կարիք ունեն` պետական ծախսային ծրագրերի արդյունքների և դրանցում ներառված քաղաքականության միջոցառումների փոխկապակցման աշխատանքներում:

Հուշագրով նախատեսված աջակցության շրջանակներում ակնկալվում է, որ 2011թ. և 2012թ. պետական բյուջեների կազմման փուլում բոլոր պետական մարմինները հնարավորություն կունենան ավելի խորացնելու ծրագրային բյուջետավորման ներդրման աշխատանքները և իրենց բյուջետային հայտերը ավանդական ձևաչափին զուգահեռ կներկայացնեն նաև ծրագրային բյուջետավորման պահանջներին համապատասխանող ավելի կատարելագործված ձևաչափով:

Ծրագրային բյուջետավորման բնագավառում բարեփոխումների խորացման հարցում ԳՏՀԸ և ՀՀ կառավարության միջև համագործակցությունն իրականացվում է 2008 թվականից, հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---