Հայաստանում ազգային փոքրամասնությունների համար քաղաքացիական լրագրության սեմինար է կազմակերպվում27 հուլիսի 2010 - 18:28 AMT PanARMENIAN.Net - Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտը (ՊԽԼԻ) 2010 թ.-ի հուլիսի 23-25-ը կազմակերպելու է «Քաղաքացիական լրագրություն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար» սեմինար: Սեմինարը Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների մինչև 30 տարեկան ներկայացուցիչների համար է: Սեմինարի ընթացքում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները կծանոթանան համացանցում (ինտերնետում) տեղեկություն տարածելու գործիքներին, լրագրության հիմնարար սկզբունքներին և էթիկայի նորմերին: Սեմինարը համադրված է լինելու տեսական և գործնական պարապմունքներով: Ընտրված մասնակիցները պարտավորվում են սեմինարի ավարտին ներկայացնել իրենց համայնքի խնդիրների մասին պատմող աշխատանք, որը կարելի կլինի տեղադրել համացանցում, բլոգներում, սոցիալական ցանցերում: Սեմինարի արդյունքում մասնակիցները կտիրապետեն այնպիսի հմտությունների, որոնց միջոցով նրանք կարող են իրենց համայնքի խնդիրներն ու ձայնը համացանցում ավելի լսելի դարձնել: Առաջին օրը մասնակիցները ծանոթանալու են համացանցային մի քանի գործիքների ու ծրագրերի, ձեռք են բերելու համացանցում մատչելի ոճով գրելու, առանց մեծ ռեսուրսների սեփական պատմությունները տեղադրելու հմտություններ, կատարելու են գործնական առաջադրանքներ: Երկրորդ օրը նվիրված է լինելու բլոգ գրանցելուն, բլոգ վարելու կանոններին և սոցիալական ցանցերի միջոցով տեղեկատվությունը արդյունավետ տարածելուն: Սեմինարի արդյունքում մասնակիցները կկարողանան բլոգ բացել, կսովորեն այն արդյունավետ աշխատեցնել, ընթացքում կկիրառեն իրենց ստացած հմտությունները` ֆոտո կամ վիդեո պատմություններ պատրաստելով: Սեմինարի ավարտին յուրաքանչյուր մասնակից կունենա իր անհատական բլոգը, որն այնուհետև կարող է իբրև գործիք կիրառվել իր համայնքը կամ կազմակերպությունը, դրանց խնդիրներն ու նորությունները սոցիալական ցանցերում ու ինտերնետում ներկայացնելու համար: Սեմինարն անցկացնելու են մամուլի աջակցության «Ինտերնյուս» ՀԿ աշխատակից Գեղամ Վարդանյանը և «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի» փորձագետ Արթուր Պապյանը: Սեմինարը կազմակերպում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտը` Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ: Այս մասին հաղորդում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի լրատվական ծառայությունը: Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտը խաղաղություն ու ժողովրդավարություն է կառուցում ազատ և անաչառ լրատվամիջոցների օգնությամբ: IWPR-ը գործում է անցումային շրջանում գտնվող ավելի քան 15 պետություններում: Կովկասում IWPR-ը ծրագրեր է իրականացնում ավելի քան 8 տարի: Հարավային Կովկասի ծրագիրը տարիների ընթացքում կարողացել է ստեղծել լրագրողների եզակի ցանց, ովքեր փոխադարձ այցելությունների, դասընթացների, վերապատրաստման ծրագրերի շնորհիվ կարողանում են ավելի հավասարակշռված մոտեցում ցուցաբերել մեր տարածաշրջանում զարգացումները լուսաբանելիս: Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի գործունեությանն աջակցում են խոշոր դոնոր գործակալություններ ու նախարարություններ, այդ թվում` ԱՄՆ պետքարտուղարությունը, USAID-ն, Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը և DFID-ը, Եվրամիությունը, ինչպես նաև Նորվեգիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Հոլանդիայի արտգործնախարարությունները և Շվեդիայի զարգացման ու համագործակցության գործակալությունը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |