GTZ փորձագետները կօգնեն գլուխ հանել Հայաստանում հավի ձվի գների նվազման հետ կապված իրավիճակից![]() 27 հուլիսի 2010 - 18:46 AMT PanARMENIAN.Net - «Հավի ձու կճեպով» ապրանքային շուկայում իրականացվող վարույթը քննարկելու նպատակով Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) հրավիրել է միջազգային փորձագետների, հաղորդում է Հանձնաժողովի մամլո ծառայությունը: Գերմանիայի տեխնիկական համագործակցության ընկերության (GTZ) Մրցակցության քաղաքականության կիրարկման բարելավմանն ուղղված համատեղ գործողությունների` «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի փորձագետներ Մարտին Միտիմայերը և Էրբերհարդ Ֆեսը ՏՄՊՊՀ մասնագետներին փորձագիտական խորհրդատվություն կտրամադրեն «Հավի ձու կճեպով» ապրանքային շուկայում իրականացվող վարույթի վերաբերյալ: Հուլիսի 27-30-ը արտասահմանցի փորձագետները նաև ՏՄՊՊՀ աշխատակիցների համար դասընթաց-քննարկում կանցկացնեն, որի ընթացքում կքննարկվեն Հանձնաժողովի աշխատանքում ծագած օրենսդրական խնդիրները: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |