Հնդկաստանի արդյունաբերողների կոնֆեդերացիայի ներկայացուցիչները Հայաստան կայցելեն հոկտեմբերին![]() PanARMENIAN.Net - ՀՀտրանսպորտի և կապի նախարարՄանուկ Վարդանյանը հուլիսի 27-ին ընդունել էՀայաստանումՀնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աչալ Կումար Մալհոթրային: Ինչպես հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը, դեսպան Աչալ Կումար Մալհոթրան նշել է, որ թեև երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են, սակայն դրանք չեն անդրադառնում առևտրի և ներդրումների վրա: Ըստ Աչալ Կումար Մալհոթրայի, Հնդկաստանը Հայաստանում որևէ ներդրումային ծրագրի իրականացմանը չի մասնակցում: Դեսպանի խնդրանքով նախարար Մանուկ Վարդանյանը ներկայացրել է գերատեսչության ենթակայության տակ գտնվող այն ոլորտները, մասնավորապես` հեռահաղորդակցության, կապի և փոստի, որտեղ հնարավոր է ներդրումներ կատարել: Նախարարըդեսպանի խնդրանքովներկայացրելէ նաև «Հյուսիս-հարավ» երկաթուղու կառուցման ծրագրի ընթացքը: Դեսպան Աչալ Կումար Մալհոթրան ընդգծել է, որ իրենց հիմնական նպատակն է ընդլայնել երկուստեք տնտեսական կապերը և խթանել ներդրումային ծրագրերը: Դեսպանը տեղեկացրել է նաև, որ հոկտեմբերին նախատեսվում է Հնդկաստանի արդյունաբերողների կոնֆեդերացիայի ներկայացուցիչների այցը Հայաստան, որի ընթացքում տարբեր ոլորտներ ներկայացնող գործարարներ կփորձեն համագործակցության եզրեր գտնել: Նախարար Մանուկ Վարդանյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին` Հնդկաստանիտեխնիկական և տնտեսականհամագործակցության շրջանակներումկազմակերպվող դասընթացներին տրանսպորտի և կապի նախարարության աշխատակիցներին ընդգրկելու համար: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |