Լեռնիկ Ալեքսանյան. Ղարաբաղյան կարգավորման հիմնական խնդիրը ԼՂՀ կարգավիճակի հարցն է![]() 28 հուլիսի 2010 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան կարգավորման գործընթացում հարկավոր է առաջին հերթին լուծել ԼՂՀ կարգավիճակի հարցը, իսկ հետո արդեն բանակցել փոխադարձ զիջումների մասին: Այս մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը: Ըստ Ալեքսանյանի, հայկական կողմը չի ասում, թե իր վերահսկողության տակ է պահելու ԼՂՀ մերձակա բոլոր յոթ շրջանները: «Դա տրամաբանությունից դուրս է: Եթե Ադրբեջանը ճանաչի ԼՂՀ անկախությունը և տրվեն անվտանգության միջազգային երաշխիքներ, դրանից հետո դիվանագետները կարող են հստակեցնել, թե որ տարածքային փոխզիջումների մասին կարելի է բանակցել»,-ասել է պատգամավորը: Նա հավելել է նաև, որ եթե Ադրբեջանը ճանաչի ԼՂՀ անկախությունը, դա կդիտվի որպես զիջում ադրբեջանական կողմից:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |