Լեռնիկ Ալեքսանյան. Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը վերադարձ էր «ակունքներին»![]() 28 հուլիսի 2010 - 14:44 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգության» ու Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) վերջին համագումարները ցույց են տալիս, որ երկու քաղաքական ուժերը պատրաստվում են ընտրությունների և այժմ որոշում են ներկուսակցական կազմակերպչական հարցեր: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը: Ալեքսանյանն, անդրադառնալով Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին ՀՀՇ-ի 16-րդ համագումարում, բնութագրել է այն որպես վերադարձ «ակունքներին»: «Ղարաբաղյան կարգավորման հարցում Լևոն Տեր-Պետրոսյանը վերադարձավ այն դիրքորոշմանը, որը նա շարադրել էր 1997թ. «Պատերազմ կամ խաղաղություն» հոդվածում»,-նշել է նա: Պատգամավորըր հավելեց նաև, որ Հայ ազգային կոնգրեսում կան ուժեր, օրինակ, «Հանրապետություն« կուսակցությունը, որոնք համաձայն չեն այդ դիրքորոշման հետ: Անդրադառնալով ՀՀԿ գործունեությանը` Ալեքսանյանն ասել է, որ Հանրապետական կուսակցությունը բավարար ռեսուրսներ ունի ընտրություններում ձայների մեծամասնություն ստանալու համար: «Սակայն մեզ համար այդքան էլ կարևոր չէ ստացած ձայների քանակը, որքան համագործակցուիթյունը խորհրդարանական այլ ուժերի հետ, որոնք առավել մոտ են իրենց ծրագրերով»,-ասել է Լեռնիկ Ալեքսանյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |