Հայաստանի Օմբուդսմենի գրասենյակի ներկայացուցիչը Թեղուտի անտառահատման դեմ հանրահավաքի վայր է ժամանել

PanARMENIAN.Net - Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչ Արամ Մաշինյանը ժամանել է ՎՏԲ Բանկ (Հայաստան)-ի կենտրոնական գրասենյակի մոտ, որտեղ քիչ առաջ ցրեցին Թեղուտի անտառի հատման դեմ հանրահավաքի մասնակիցներին: Իրավապաշտպանն ունկնդրել է ինչպես ակտիվիստների, այնպես էլ ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչների դիրքորոշումը: Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին` նա նշել է, որ օմբուդսմենը, որին ինքը կներկայացնի բոլոր տեսակետները, անձամբ կորոշի` հանդես գալ հայտարարությամբ, թե ոչ:

Թեղուտի անտառահատման դեմ շարժման ակտիվիստները շրջափակել էին բանկի մուտքը և հանդիպում էին պահանջում բանկի ղեկավարության հետ: Նրանք մեղադրում են ՎՏԲ Բանկ (Հայաստան)-ին «Հայկական պղինձ» նախագծի ֆինանսավորման համար, որի նպատակն է Հայաստանի Լոռու մարզի Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի մշակումը: Ոստիկանությունը որոշ ժամանակ փորձում էր համոզել ակտիվիստներին թույլ տալ հաճախորդներին մտնել բանկ: Սակայն, ցուցարարները շարունակում էին հանդիպում պահանջել բանկի ղեկավարության հետ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---