Երևանին ու Անկարային «թեժ սեպտեմբեր» է սպասում

Երևանին ու Անկարային «թեժ սեպտեմբեր» է սպասում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում որոշակի առաջխաղացում կարող է գրանցվել: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Արտակ Շաքարյանը, իրական քայլեր Արձանագրությունների վավերացման ուղղությամբ չեն արվի, սակայն Անկարան կցանկանա աշխարհին ցույց տալ, որ քայլեր է ձեռնարկում Երևանի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու համար:

Մեկնաբանելով ընթացիկ տարվա սեպտեմբերին Հայաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցող թուրքական պատվիրակության համար հայ-թուրքական սահմանը բացելու հնարավորության մասին հաղորդագրությունները` Արտակ Շաքարյանն ընդգծեց, որ նման հավանականությունը շատ փոքր է և կախված է սեպտեմբերին Թուրքիայում կայանալիք սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հանրաքվեի ելքից: Ինչպես ընդգծել է թուրքագետը, սեպտեմբերը «թեժ է լինելու» Երևանի ու Անկարայի համար:

 Ուշագրավ
---