Բակո Սահակյանը ծանոթացել է Ասկերանի ու Մարտունու շրջանների նորակառույց ոռոգման ցանցի աշխատանքին

Բակո Սահակյանը ծանոթացել է Ասկերանի ու Մարտունու շրջանների նորակառույց ոռոգման ցանցի աշխատանքին

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 28-ին այցելել է Ասկերանի ու Մարտունու շրջաններ ու տեղում ծանոթացել նորակառույց ոռոգման ցանցի աշխատանքին:

Այնուհետև երկրի ղեկավարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ասկերան շրջկենտրոնում` նվիրված ոռոգման համակարգի հիմնախնդիրներին:

Բակո Սահակյանն ընդգծել է ոռոգման ցանցի զարգացման ռազմավարական նշանակությունը մեր երկրի համար: Նախագահը կարևորել է ջրօգտագործման նոր հայեցակարգի մշակումը և օրենսդրական դաշտում անհրաժեշտ իրավական ակտերի ընդունումը: Այս ուղղությամբ Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել համապատասխան մարմինների ղեկավարներին:

Այցի ընթացքում նախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Հարությունյանը, գյուղատնտեսության նախարար Արմո Ծատուրյանը, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը;

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---