Ահարոն Ադիբեկյան. Հայաստանը պետք է դուրս գա Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացից![]() 29 հուլիսի 2010 - 15:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը պետք է դուրս գա Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացից, որպեսզի ԼՂՀ-ն ու Ադրբեջանը իրենք լուծեն իրենց հարցերը: Հայաստանը պետք է միայն հանդես գա որպես Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Սոցիոմետր» կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը: Ըստ Ադիբեկյանի, այդ քայլով Հայաստանը այլևս չի ընկալվի որպես «ագրեսոր» և հնարավորություն կտա ԼՂՀ-ին ինքնուրույն վճռելու իր ճակատագիրը : «Այդ դեպքում ղարաբաղյան խնդիրը կդիտարկվի որպես Ադրբեջանի ներքին հարց: Ադրբեջանական կողմը կբանակցի ԼՂՀ-ի հետ, իսկ Հայաստանը կերաշխավորի Արցախի բնակչության անվտանգությունը»,-ասել է սոցիոլոգը: Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե արդյոք Հայաստանը իրավասու կլինի երաշխավորել ԼՂՀ բնակչության անվտանգությունը, եթե ղարաբաղյան խդնիրը դիտարկվի որպես Ադրբեջանի ներքին հարց` Ադիբեկյանն ասել է, որ, անկասկած, հայկական կողմը նման իրավունք կունենա: «Ադրբեջանը էթնիկ զտումներ է արել Ղարաբաղում, և Հայաստանը բոլոր իրավունքներն ունի երաշխավորելու ԼՂՀ բնակչության անվտանգությունը բանակցությունների ընթացքում»,-ասել է Ահարոն Ադիբեկյանը: Նա նաև հավելել է, որ նման մոտեցումն ընդունելի է նաև Լեռնային Ղարաբաղի համար: «Եթե հանրաքվե անցկացնենք, ապա ԼՂՀ բնակչության 90 տոկոսը կողմ կլինի դրան»,-ասել է Ադիբեկյանը: Ինչպես նշել է Ադիբեկյանը, ԼՂՀ-ն միևնույն է չի կարող լինել Ադրբեջանի կազմում: «Իլհամաթն ու Լեռնային Ղարաբաղը չեն կարող գոյակցել նույն պետության կազմում»,-ասել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |