ԵՄ-ն կֆինանսավորի միջուկային անվտանգության գործողությունների ծրագրի երկրորդ մասը, որի ընդհանուր արժեքը 11 մլն եվրո է

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը հուլիսի 29-ի նիստում համաձայնություն է տվել ՀՀ կառավարության և Եվրոպական համայնքների հանձնաժողովի միջև (միջուկային անվտանգության 2009թ. գործողությունների ծրագիր – մաս 2) ֆինանսավորման համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Եվրոպական հանձնաժողովը կֆինանսավորի միջուկային անվտանգության 2009թ. գործողությունների ծրագրի երկրորդ մասը, որի ընդհանուր արժեքը 11.000.000 եվրո է։

Ինչպես ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, ակնկալվում է, որ ծրագրի իրականացումից հետո Մեծամորի ատոմակայանի անվտանգությունը բավարար կլինի մինչև դրա փակումը։ Բացի այդ, կմշակվի միջուկային թափոնների կառավարման ռազմավարություն:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---