ՌԴ դեսպանորդն ու զինվորական կցորդը ծանոթացել են Գյումրիում Պատվո բլուր զինվորական գերեզմանատան բարեկարգման աշխատանքներին

ՌԴ դեսպանորդն ու զինվորական կցորդը ծանոթացել են Գյումրիում Պատվո բլուր զինվորական գերեզմանատան բարեկարգման աշխատանքներին

PanARMENIAN.Net - Հուլիսի 29-ին Գյումրիում Պատվո բլուր զինվորական գերեզմանատան բարեկարգման աշխատանքներին ծանոթացել են Հայաստանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական-դեսպանորդ Սերգեյ Օվերչենկոն և զինվորական կցորդ Եվգենի Վասիլևը:

Պատվո բլրի բարեկարգման հարցերով հանձնաժողովի նախագահ, բարեկարգումն իրականացնող «Պատվի գործ» հայ-ռուսական բարեգործական կազմակերպության համանախագահ Անդրանիկ Նիկողոսյանը Օվերչենկոյին և Վասիլևին է ներկայացրել կատարած աշխատանքները: Հյուրերն, իրենց հերթին, բարձր են գնահատել դրանք:

Անդրանիկ Նիկողոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Հայաստանը ռուսական հուշարձաններն ու սրբատեղիները վերականգնող միակ երկիրն է տարածաշրջանում:

Գյումրի քաղաքում վերականգնվում է Պատվո բլուր կոչվող` 1853-56թթ. և 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմներում զոհված ռուսական բանակի սպաների ու զինվորական բժիշկների գերեզմանատունը, որի տեղում անցած դարի 50-ական թվականներին կառուցվել էր մանկական առողջարան:

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի նախաձեռնությամբ, Հայաստանի Շիրակի մարզպետի և Ռուսաստանի Ուլյանովսկի նահանգապետի համագործակցության արդյունքում, ՀՀ և ՌԴ իշխանությունների աջակցությամբ, 2009թ. դեկտեմբեր ամսից սկսվել էին քանդման, վերակառուցման ու բարեկարգման աշխատանքները, որոնք ամբողջությամբ իրականացնում է հատուկ այդ նպատակով ստեղծված «Պատվի գործ» ռուս-հայկական բարեգործական կազմակերպությունը: Պատվո բլրի բարեկարգման աշխատանքները մոտենում են ավարտին: Հանդիսավոր բացումը տեղի կունենա օգոստոսի կեսերին: Այս մասին հաղորդում է Գյումրիի քաղաքապետարանի մամլո կենտրոնը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---