ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանն ընդունեց Շվեյցարիայի դեսպան Լորենցո Ամբերգին![]() ![]() PanARMENIAN.Net - Հուլիսի 29-ին Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանն ընդունեց Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Լորենցո Ամբերգին: Դրական գնահատական տալով հայ-շվեյցարական բարեկամական հարաբերությունների զարգացմանն ուղղված դեսպանի պաշտոնում Լորենցո Ամբերգի իրականացրած աշխատանքներին` փոխնախարար Կարինե Ղազինյանը գոհունակություն հայտնեց Հայաստանի և Շվեյցարիայի միջև հարաբերությունների ներկայիս զարգացման և երկկողմ քաղաքական երկխոսության կայուն համակարգի ձևավորման առնչությամբ: Տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության հարաճուն զարգացման տեսանկյունից կողմերը արժեվորեցին Հայաստանի և Շվեյցարիայի միջև ընդլայնվող իրավապայմանագրային դաշտի առկայությունը` պայմանավորված անցյալ տարի երկու կարևոր միջկառավարական փաստաթղթերի` օդային հաղորդակցությունների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջը վերացնելու մասին համաձայնագրերի ստորագրմամբ: Երկուստեք ողջունվեց նաև 2009թ. սեպտեմբերից Հայաստանում գործող Շվեյցարիայի դեսպանության գրասենյակի գործունեությունը` որպես խթան առկա բարեկամական կապերն ամրապնդելու համար: Անդրադարձ կատարվեց նաև առևտրատնտեսական համագործակցության ակտիվացման անհրաժեշտությանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական բարեփոխումներին ուղղված Զարգացման և համագործակցության շվեյցարական գործակալության (SDC) աջակցության ծրագրերին, ինչպես նաև կրթության, մշակույթի ոլորտներում գործակցության խթանմանն ուղղված քայլերին: Փոխնախարար Ղազինյանը և դեսպան Ամբերգը մտքեր փոխանակեցին նաև տարածաշրջանային հարցերի շուրջ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |