Ատոմ Էգոյանը մտադիր է թուրք ռեժիսորների հետ համատեղ ֆիլմ նկարահանել Օրհան Փամուկի «Ձյունը» վեպի հիման վրա![]() ![]() PanARMENIAN.Net - Կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը մտադիր է թուրք ռեժիսորների հետ համատեղ ֆիլմ նկարահանել թուրք գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկի «Ձյունը» վեպի հիման վրա, հաղորդում է թուրքական «Հյուրիեթ» թերթը: «Ինձ համար շատ հաճելի կլինի ֆիլմ նկարահնել Օրհան Փամուկի վեպի մոտիվներով: Իսկ համատեղ նախագիծը թուրք գործընկերների հետ լավ քայլ կլինի Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսության հաստատման ճանապարհին»,-ասել է Էգոյանը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցին` կանադահայ ռեժիսորը նշել է, որ Հայաստանն ու Թուրքիան պետք է խոսեն 1915 թվականի իրադարձությունների մասին առանց միջնորդների: «Քանի դեռ մենք դա չենք անում, Արևմուտքը կօգտագործի մեր վերքերը քաղաքական նպատակով»,-ասել է Էգոյանը: Անդրադառնալով հայ և թուրք ժողովրդների միջև այժմյան հարաբերություններին` Էգոյանն ասել է, որ սահմանի բացումը Թուրքիայի ու Հայաստանի միջև կարևոր քայլ կլինի խաղաղ ապագայի ճանապարհին: «Սահմանի բացումը կամրապնդի խաղաղությունը տարածաշրջանում և պայմաններ կապահովի երկխոսության համար»,-ասել է ռեժիսորը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |