Աշխարհի ամենաերկար ճոպանուղու շուրջ արդեն առասպելներ են հյուսվում![]() 30 հուլիսի 2010 - 15:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Սյունիքի մարզի Հալիձոր գյուղի բնակիչները չեն հավատում, որ իրենց գյուղում կառուցվելու է աշխարհի ամենաերկար ճոպանուղին: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշել է Տաթևի ճոպանուղու շինարարական աշխատանքների ու ենթակառուցվածքների ղեկավար Արտաշես Ղազախեցյանը, գյուղի բնակիչները կապում են շինարարական աշխատանքների ուրանի հանքերի հետ, որտեղից ուրանն, իբր, տեղափոխվելու է այդ ճանապարհով: Կարծիք է հայտնվում նաև, որ այստեղ են տեղափոխել Ջերմուկի հին, վերանորոգված ճոպանուղին: Այս լուրերի առնչությամբ աշխատանքների ղեկավարը նշեց, որ նման դասի ճոպանուղիները պատրաստվում են համապատասխան գործարանում`ճոպանից սկսած մինչև վերջին ամրակը: Արտաշես Ղազախեցյանը հավելեց նաև, որ դեպի Տաթևի վանք տանող ճոպանուղու կառուցման աշխատանքներն իրականացնող ընկերությունն օգտագործում է իր տեխնիկան, որն աշխատանքների ավարտին կտանի իր հետ: Բնակիչներն ասում են, որ այդ սարքերն արդեն հին են և օգտագործված և չեն հավատում, որ նոր ճոպանուղի է կառուցվում: Ծրագրի ղեկավարը բացատրեց դա նրանով, որ գյուղացիների կյանքում այնքան վաղուց լավ բան չի պատահել, որ նրանք այժմ ամեն ինչին անվստահությամբ են մոտենում: Անդրադառնալով այն հարցին, թե ինչ դրական փոփոխություններ կբերի իր հետ ճոպանուղու կառուցումը Հալիձորի համար, Արտաշես Ղազախեցյանը նշեց, որ առաջին հերթին, կապիտալ վերանորոգման է ենթարկվում ճանապարհը, որտեղ վերականգնողական աշխատանքներ չեն տարվել 1970-ականներից ի վեր: Ավելին, ճոպանուղու շնորհիվ կտրուկ կաճի զբոսաշրջիկների հետաքրքրությունը Տաթևի վանքի հանդեպ: Երկրորդը, Տաթևի զբոսաշրջային համալիրն այլընտրանք կհանդիսանա ավանդական վայրերին` Գառնիին, Գեղարդին, Սևանին, այդ թվում, նաև տեղաբնակների համար: «Մինչ օրս բավականին դժվար էր հասնել Սյունիքի մարզ տարածության և դժվարանցանելի ճանապարհի պատճառով, ինչն էլ ազդում էր զբոսաշրջիկների կողմից հանգստի վայրի ընտրության վրա: Այժմ դա շատ ավելի դյուրին կլինի»,-ասել է Արտաշես Ղազախեցյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |