Սերգեյ Շաքարյանց. Հայաստանն ու ԼՂՀ-ն կարողացան առանց կորստի անցնել բանակցությունների հերթական փուլը![]() 30 հուլիսի 2010 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Գերտերությունները հոգնել են Բաքվի ապակառուցողական դիրքորոշումից ղարաբաղյան կարգավորման հարցում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: «Իլհամ Ալիևին հստակ ու պարզ զգուշացրեցին, որ Ադրբեջանը պետք է հրաժարվի ղարաբաղյան խնդրի ռազմական լուծումից»,-ասել է Սերգեյ Շաքարյանցը: Ըստ նրա, ելնելով դրանից, կարելի է ասել, որ Բաքուն առաջիկայում ձեռնպահ կմնա շփման գծում նոր սադրանքներից: Գնահատելով ղարաբաղյան կարգավորման ներկա իրավիճակը`քաղաքագետը հայտարարել է, որ Հայաստանն ու ԼՂՀ-ն կարողացան առանց կորստի անցնել բանակցությունների հերթական փուլը: «Ավելին, հայկական պետությունները կարողացան որոշակի միավորներ հավաքել»,-ասել է Շաքարյանցը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |