Կանադայի դեսպանն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում![]() ![]() PanARMENIAN.Net - Հուլիսի 30-ին ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանն ընդունեց Կանադայի դեսպան Ռալֆ Լիսիշինին` Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Արման Կիրակոսյանը գոհունակություն հայտնեց դեսպան Ռալֆ Լիսիշինի վերջին չորս տարիների ընթացքում երկկողմ հարաբերությունների զարգացման գործում ունեցած անձնական ավանդի համար: Արժեւորելով ընդլայնվող երկկողմ հարաբերությունները, փոխադարձ այցելությունների աճող հաճախականությունը, ինչպես նաեւ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում` կողմերը կարեւորեցին Հայաստանի եւ Կանադայի միջեւ երկկողմ տնտեսական կապերի զարգացումը: Դեսպանի խնդրանքով անդրադարձ կատարվեց ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, Հայաստանի հարաբերություններին իր անմիջական հարեւանների հետ, ինչպես նաեւ տարածաշրջանային այլ հարցերի: Երկուստեք կարեւորվեց 2010թ. մայիս-հունիսին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի Կանադա կատարած այցը, որը լուրջ խթան հանդիսացավ առկա բարեկամական կապերն ամրապնդելու համար, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |