Հալիձոր գյուղի բնակիչները լավատեսությամբ են վերաբերվում ամենաերկար ճոպանուղու շինարարությանը30 հուլիսի 2010 - 18:49 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամը Տաթևի վանքային համալիրի վերակառուցման ծրագրի իրագործման շրջանակներում դեպի Տաթևի վանք տանող ամենաերկար ճոպանուղու անվան ընտրության մրցույթ էր կազմակերպել: Հալիձոր և Տաթև գյուղերի (Սյունիքի մարզ) բնակիչներն ակնարկներ են պատրաստել, որոնցում ներկայացրել են իրենց տեսակետն այն առնչությամբ, թե ինչպես ճոպանուղին կփոխի իրենց կյանքը: Մրցույթի մասնակիցների համար տարիքային սահմանափակում չէր առաջադրվել, և մասնակցեցին ինչպես դպրոցականներ, այնպես էլ ուսուցիչներ: Առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը համակարգիչ ստացավ` ճոպանուղու համար առաջարկելով «Արծվի թևեր» անվանումը: Առաջարկվել էին նաև «Հալիվուդ», «Բարձրակետ», «Արծվի թռիչք», «Ծիածան», «Տաթև» անունները: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ԱՄՀ մամլո քարտուղար Զառա Ամատունին, այս մրցույթն առաջին հերթին նպատակաուղղված է այն բանին, որպեսզի վանքի մերձակա գյուղերի բնակիչներին ներգրավի տարածաշրջանում տուրիզմի զարգացման ծրագրի մեջ: Հալիձորի գյուղապետ Սամվել Ասրյանը նշեց, որ ճոպանուղու կառուցման արդյունքում գյուղում նոր աշխատատեղեր կհայտնվեն: «Սկսած խորհրդային ժամանակներից մեր գյուղը շատ բնակիչներ են լքել, մեկնել են գումար վաստակելու: Իսկ այժմ աշխատատեղերի խնդիրը կլուծվի: Մենք լավատեսությամբ ենք վերաբերվում այս նախագծին»,- ասաց գյուղապետը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |