Հուլիսի 28-ին ՀՀ Զինված ուժերի զորամասերից մեկում զոհվել են մեկ ավագ լեյտենանտ և 5 ժամկետային զինծառայողներ30 հուլիսի 2010 - 21:57 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 28-ին Հայաստանի Զինված ուժերի զորամասերից մեկում մարտական հերթապահության կանոնների կոպիտ խախտման հետևանքով ծագած միջադեպի պատճառով զոհվել են ավագ լեյտենանտ Վարդգես Արարատի Թադևոսյանը (Երևան) և ժամկետային զինծառայողներ Գարեգին Սամվելի Հովսեփյանը (Էջմիածին), Անդրանիկ Սարգսի Սարգսյանը (Երևան), Ռոբերտ Միքայելի Հովհաննիսյանը (Վանաձոր), Արտյոմ Սուրենի Մանասյանը (Չարենցավան), Կարո Շուրիկի Այվազյանը (Երևան): ՀՀ պաշտպանության նախարարությունը խորապես ցավակցում է զոհվածների հարազատներին և մերձավորներին և հավաստիացնում, որ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ միջադեպի պատճառները բացահայտելու և մեղավորներին օրենքով նախատեսված կարգով պատասխանատվության ենթարկելու համար, հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |