Տաթևի վանքի վերականգնման աշխատանքները կսկսվեն 2011 թվականին![]() ![]() PanARMENIAN.Net - «Տաթևի վերածնունդ» ծրագիրը պետություն-մասնավոր հատված համագործակցության լավ օրինակ է»,-ասել է «Տաթևի վերածնունդ» ծրագրի ղեկավար Վանիկ Վարդանյանը Ազգային մրցունակության հիմնադրամի կողմից լրագրողների համար կազմակերպված շրջայցի ժամանակ, որի ընթացքում լրագրողները ծանոթացան շինարարական աշխատանքների ընթացքին: «Սա համապարփակ ծրագիր է, որն ուղղված է ազգային զբոսաշրջության զարգացմանը, որի արժեքն է 45 մլն դոլար, որից 20 մլն դոլարը հատկացրել են հովանավորները ի դեմս բարերար Ռուբեն և Վերոնիկա Վարդանյանի և նրանց ընկերներ հիմնադրամի, իսկ մնացած գումարի հայթայթման համար մշակվել է համապատասխան բիզնես-ծրագիր»,-ասել է Վարդանյանը: Ըստ նրա, ծրագիրը ներառում է ճոպանուղու կառուցում, որի շինարարությունն ընթանում է արագ տեմպերով և կավարտվի հոկտեմբերի 16-ին: Նա հայտնեց նաև, որ պետությունն ակտիվորեն մասնակցում է «Տաթևի վերածնունդ» ծրագրին և իր միջոցներով կվերանորոգի ճանապարհը մայրուղուց մինչև ճոպանուղու կայարան և մինչև Տաթևի վանքը: «Մայրուղուց մինչև կայարան ճանապարհն ասֆալտապատ կլինի, իսկ կայարանից մինչև վանք` գրունտային: «Պետությունը մասնակցում է նաև ենթակառուցվածքների ձևավորմանն, այս նախագիծը պետություն-մասնավոր հատված համագործակցության լավ օրինակ է»,-ասել է ծրագրի ղեկավարը: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Տաթևից, ծրագրի շրջանակներում կվերականգնվի նաև Տաթևի վանքը, այդ աշխատանքները կսկսվեն 2011 թվականին և կավարտվեն 2013-ին: «Դա կլինի միաժամանակ և վանական համալիր, և զբոսաշրջային, ընդ որում մեկը մյուսին չի խանգարի»,-նշել է նա; «Վանքի վերակառուցման նախնական արժեքը 10 մլն դոլար է»,-ասել է Վանիկ Վարդանյանը: Նա հավելեց նաև, որ վանքին կից կա նաև ձիթան, որը ևս կգործարկվի ու զբոսաշրջիկներին կներկայացվի ճոպանուղու բացման օրը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |