Արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի 5-րդ սեմինարը տեղի կունենա Հայաստանում![]() 31 հուլիսի 2010 - 18:25 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 15-20-ը Հայաստանում տեղի կունենա ամենամյա Արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի«/b» ամառային 5-րդ սեմինարը: Բարձրացվող հարցերի թվում են` արվեստի ընկալման գործում կոնտեքստուալ թարգմանության խնդիրը: Սեմինարի ծրագիրը բաղկացած է ամենօրյա դասախոսություններից, քննարկումներից և շնորհանդեսներից։ Տեսական մասը տեղի կունենա Երևանում, օգոստոսի 15-17-ը: Սեմինարի երկրորդ և գործնական մասը պատրաստել են արվեստի նախագծման ծրագրի շրջանավարտները: Այսպես, «Հուշարձանի համայնքային ֆունկցիան» խորագրի ներքո նախատեսվող ցուցադրություններն ու քննարկումներն Իջևանում կընթանան օգոստոսի 18-20-ը: Արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի ամառային սեմինարների ամենամյա ծրագիրն իրականացվում է SCCA-Ljubljana–ի, Ստամբուլի «BM Suma» կենտրոնի, Ալմաթիի SCCA-Alma-Aty կենտրոնի ու Կահիրեի «Townhouse» պատկերասրահի համագործակցությամբ: Ամառային սեմինարը միավորում է տարբեր համատեքստերում գործող արվեստի համադրողներին` դասախոսությունների, գործնական սեմինարների, շնորհանդեսների և արվեստի տարածքներ այցելությունների ու այլ միջոցառումներով: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |