Ժամկետային զինծառայողներ Սասուն Գևորգյանն ու Նարեկ Ղարաքեշիշյանը պարգևատրվել են «Վազգեն Սարգսյան» գերատեսչական մեդալով![]() 1 օգոստոսի 2010 - 17:27 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով «Վազգեն Սարգսյան» գերատեսչական մեդալով պարգևատրվել են ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սասուն Գևորգյանը և շարքային Նարեկ Ղարաքեշիշյանը: Զինծառայողները պարգևատրվել են ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս մարտական դիրքում բարդ իրավիճակում արագ կողմնորոշվելու, ինչպես նաև զինակից ընկերոջ կյանքը փրկելու համար: Հուլիսի 28-ին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում Սեյրան Օհանյանը պարգևը հանձնեց շարքային Նարեկ Ղարաքեշիշյանին: Մաղթելով քաջառողջություն և շուտափույթ ապաքինում` ՀՀ պաշտպանության նախարարը նշեց, որ ծառայակից ընկերոջը սեփական կյանքը վտանգելու գնով փրկելը արժանի է գովասանքի և գնահատանքի: Նույն օրը պարգևատրման արարողություն տեղի ունեցավ նաև ՀՀ ՊՆ վարչական համալիրում: Սեյրան Օհանյանը պարգևը հանձնեց կրտսեր սերժանտ Սասուն Գևորգյանին: Պաշտպանության նախարարը շնորհակալություն հայտնեց նրան բարդ իրավիճակում ճիշտ կողմնորոշվելու և ծառայակից ընկերոջ կյանքը փրկելու համար, մաղթեց առողջություն, խաղաղ և արգասաբեր ծառայություն, հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |