Կարինե Նալչաջյան. Բանակ են զորակոչել հանրության համար պոտնեցիալ սպառնալիք ներկայացնող մարդու![]() 2 օգոստոսի 2010 - 14:36 AMT PanARMENIAN.Net - «Վեց կյանք խլած վերջին միջադեպը հայկական բանակում համակարգի օղակներից մեկում թույլ տրված սխալի հետևանք է սակայն դա չպետք է վարկաբեկի հայկական բանակը»,-ասել է հոգեբան Կարինե Նալչաջյանը օգոստոսի 2-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում: Ըստ նրա, սխալը կարող էր տեղի ունենալ արդեն այն ժամանակ, երբ հանրության համար պոտենցիալ սպառնալիք ներկայացնող տղային զորակոչեցին բանակ: «Ցավոք, երբեմն երիտասարդները ձգտում են խուսափել ծառայությունից և շատ դժվար է որոշել, թե արդյոք զինակոչիկը հավասարակշռված է թե ձևացնում է: Հենց այս պատճառով է, որ բժշկական հանձնաժողովը պետք է շատ մանրակրկիտ աշխատանք տանի»,-ասել է Կարինե Նալչաջյանը: Սակայն, ըստ նրա, բանակը Հայաստանի այն կառույցներից է, որը բազմաթիվ բարեփոխումների է ենթարկվել վերջին տարիներին և շատ է հզորացել: Իսկ նման միջադեպեր, ըստ նրա, կարող են տեղի ունենալ և տեղի են ունենում բազմաթիվ երկրներում: Հուլիսի 28-ին Հայաստանի Զինված ուժերի զորամասերից մեկում մարտական հերթապահության կոպիտ խախտման պատճառով առաջացած միջադեպի արդյունքում զոհվեցին վեց զինծառայողներ` լեյտենանտ Վարդգես Հովսեփյանը (Երևան) և ժամկետային զինծառայողներ Գուրգեն Հովսեփյանը (Էջմիածին), Անդրանիկ Սարգսյանը (Երևան), Ռոբերտ Հովհաննիսյանը (Վանաձոր), Արտյոմ Մանասյանը (Չարենցավան), Կարո Այվազյանը (Երևան): ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |