Ստեփան Սաֆարյան. Հայաստանի իշխանությունները խուսափում են Ջավախքի խնդիրների լուծման օրակարգի ձևավորումից![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի իշխանությունները միշտ էլ խուսափել են վրացական կողմի հետ միասին Ջավախքի խնդիրների լուծման օրակարգ ձևավորել: Հայաստանը Վրաստանին ցույց չի տվել այն, որ Ջավախքը երկու երկրների միջև համագործակցության ու անվտանգության կամուրջ է հանդիսանում, ինչի արդյունքում Վրաստանի իշխանություններն անում են այն, ինչ իրենց է հարկավոր: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցու վրաց թեմի խնդրին` Սաֆարյանն ընդգծել է, որ Վրաստանը պետք է ճանաչի հայկական եկեղեցու իրավաբանական կարգավիճակը: «Սակայն այդ ուղղությամբ լուրջ աշխատանք չի տարվում: Կարևոր հայ-վրացական խնդիրներ լուծելու փոխարեն Հայաստանի նախագահը մեդալով է պարգևատրում Վրաստանի նախագահին»,- ընդգծել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |