Ստեփան Սաֆարյան. «ՀՀ ՊՆ 6 զինվորի սպանության գործի բաց հետաքննություն պետք է վարի» 2 օգոստոսի 2010 - 20:18 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ԶՈՒ զինվորների սպանության դեպքերը երկյուղ են առաջացնում: Այս մասին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Սաֆարյանի խոսքերի համաձայն, ՀՀ ՊՆ որպեսզի չվերացնի հայ հասարակության վստահությունը բանակի հանդեպ, պետք է բաց հետաքննություն վարի և պատասխանատվության ենթարկի բոլոր մեղավորներին: « Այդ միջադեպը ցույց տվեց, որ զինված ուժերում նույնպես անհրաժեշտ է կադրային փոփոխություններ կատարել, որպեսզի արմատախիլ արվեն հնուց մնացած անբարո բարքերը», - ընդգծել է նա: Հուլիսի 28-ին Հայաստանի ԶՈՒ զորամասերից մեկում մարտական հերթապահության կանոնների խախտման պատճառով ծագած միջադեպի արդյունքում զոհվել է 6 զինծառայող` լեյտենանտ Վարդգես Թադևոսյանը (Երևան), ժամկետային զինծառայողներ` Գուրգեն Հովսեփյանը (Էջմիածին), Անդրանիկ Սարգսյանը (Երևան), Ռոբերտ Հովհաննիսյանը (Վանաձոր), Արտեմ Մանասյանը (Չարենցավան), Կարո Այվազյանը (Երևան): ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |