ՀՀ պետական եկամուտների կոմիտեն գերակատարել է հարկերի հավաքագրումը 34,7 մլրդ դրամով![]() 3 օգոստոսի 2010 - 11:31 AMT PanARMENIAN.Net - 2010թ.-ը ՀՀ պետական եկամուտների կոմիտեն սկսել և շարունակում է գերակատարումներով. այս տարվա առաջին 7 ամիսների հավաքագրումները գերակատարվել են և' հարկային, և' մաքսային մասով. պետբյուջե է մուտքագրվել ավելի քան 338,3մլրդ դրամ կամ ծրագրված ցուցանիշը գերակատարվել է ավելի քան 34,7մլրդ դրամով: Ինչպես հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, ընթացիկ տարվա 7 ամիսների հավաքագրումները զգալիորեն գերազանցել են 2009թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշները: Մասնավորապես, 2009թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, այս տարվա հունվար-հուլիս ամիսներին հավաքագրվել է ավելի քան 60,2 մլրդ դրամով ավելի, իսկ 2008թ.-ի առաջին 7 ամիսների համեմատ` մոտ 3մլրդ դրամով ավելի գումար: Սոցիալական ապահովագրության վճարների մասով ևս արձանագրվել է գերակատարում` ինչպես 2008-ի և 2009-ի հունվար-հուլիսի, այնպես էլ այս տարվա 7 ամսվա ծրագրային ցուցանիշների նկատմամբ: Մասնավորապես, 2010թ.-ի հունար-հուլիս ամիսներին հավաքագրվել է 64,9մլրդ դրամ, ինչը ծրագրված ցուցանիշը գերազանցել է ավելի քան 6,5մլրդ դրամով: 2010-ի առաջին 7 ամիսների ընթացքում հավաքագրված սոցվճարներն ավելի քան 8մլրդ-ով գերազանցել են 2009-ի, իսկ ավելի քան 9,8մլրդ-ով էլ` 2008-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը, հայտնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |