Հայաստանի բանկային համակարգի հատկացված վարկերի ծավալն երկրորդ եռամսյակում աճել է 1,3 տոկոսով

Հայաստանի բանկային համակարգի հատկացված վարկերի ծավալն երկրորդ եռամսյակում աճել է 1,3 տոկոսով

PanARMENIAN.Net - Հայաստանի բանկային համակարգի կողմից ռեզիդենտներին հատկացված վարկերի, ավանդների, ֆակտորինգի և լիզինգի ծավալը ընթացիկ տարվա հունիսի վերջում կազմել է 800,7 մլրդ դրամ, ինչը 1.3 տոկոսով գերազանցում է 2010 թվականի առաջին եռամսյակի ցուցանիշները: Այս մասին ասվում է 2010թ. երկրորդ եռամսյակում հայկական առևտրային բանկերի գործունեության մասին Հայաստանի Կենտրոնական բանկի ամփոփագրում:

Ընդ որում, վարկերի, ավանդների, ֆակտորինգի և լիզինգի ամենամեծ ծավալը գրանցվել է առևտրի ոլորտում` 164,7 մլրդ դրամ (աճը 2,3 տոկոս), այդ ոլորտին հաջորդում է արդյունաբերությունը` 152,1 մլրդ դրամ (-1,8 տոկոս), սպառողական վարկավորումը` 143,8 մլրդ դրամ (0,8 տոկոս), հիփոթեկային վարկավորումը` 83,5 մլրդ դրամ (-1,9 տոկոս), շինարարությունը` 58.8 մլրդ դրամ (2,3) տոկոս, գյուղատնտեսություն` 48,7 մլրդ դրամ (1,3 տոկոս), ֆինանսական հատված` 45,1 մլրդ դրամ (-4,9 տոկոս) և տրանսպորտի ու կապի ոլորտը` 22,2 տոկոս (24,4 տոկոս աճ): Մյուս ոլորտներում աճը կազմել է 6,1 տոկոս (81,8 մլրդ դրամ):

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---