2010 թվականին ակնկալվում է համեմատաբար բարձր` շուրջ 5.7 – 6.4% տնտեսական աճ![]() 3 օգոստոսի 2010 - 18:45 AMT PanARMENIAN.Net - 2010 թվականին ակնկալվում է համեմատաբար բարձր` շուրջ 5.7 – 6.4% տնտեսական աճ, իսկ 2011 թ. առաջին կիսամյակում` տնտեսական զարգացումների վերոնշյալ միտումների պահպանման պարագայում` 5 - 6% տնտեսական աճ: Այս մասին ասվում է ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության 2010 թ. երրորդ եռամսյակի ծրագրում; Տնտեսական աճի կանխատեսումները վերանայվել են աճի ուղղությամբ` պայմանա- վորված համաշխարհային պահանջարկի վերականգնման արագացմամբ, ապագա տնտեսական իրավիճակի վերաբերյալ տնտեսվարող սուբյեկտների սպասումների շարունակական բարելավման պարագայում ներդրումային միջավայրի գրավչության աստիճանական վերականգնմամբ և նախորդ եռամսյակի կանխատեսումներում նա- խանշված առավել բարձր տնտեսական աճի ռիսկերի դրսևորմամբ: Տնտեսական աճի ռիսկերը երկկողմանի են և կապված են ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գործոնների հետ: Ընդ որում, գերակշռող են աճի ուղղությամբ ռիսկերը` պայմանավորված ինչպես համաշխարհային տնտեսության հետագա զարգացումնե- րով, այնպես էլ ներքին պահանջարկի` ակնկալվածից ավելի բարձր աճով և տրանսպորտի, էներգետիկայի բնագավառներում, ենթակառուցվածքներում խոշորածավալ ծրագրերի իրագործմամբ: Այս մասին հաղորդում է ԿԲ մամլո ծառայությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |