Սոչիում քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների հետագա ամրապնդման հնարավորությունները

Սոչիում քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների հետագա ամրապնդման հնարավորությունները

PanARMENIAN.Net - Սոչիում տեղի է ունեցել Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան և քաղաքի հայկական համայնքի ներկայացուցիչների հանդիպումը: Քաղաքական և գործարար շրջանակների ներկայացուցիչները քննարկել են տարբեր հարցեր, որոնցից ամենագլխավորը Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդման հարցն էր:

Հանդիպման ընթացքում Ռուսաստանում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը նշել է, որ այսօր երկու երկրների համագործակցությունը բոլոր` ամենից առաջ` քաղաքական, տնտեսական, ռազմաքաղաքական, մշակութային բնագավառներում հաջողությամբ զարգանում է: «Հայ-ռուսական հարաբերությունները ներկայում բարձր մակարդակի վրա են, այդ պատճառով էլ նմանատիպ այցերը ոչ թե մեկանգամյա, այլ մշտական բնույթ են կրում», - ասել է Օլեգ Եսայանը, գրում է «Երկրամաս» թերթը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---