Գերմանիան դեռ հուսով է, որ Հայ-թուրքական արձանագրությունները կվավերացվեն![]() ![]() PanARMENIAN.Net - Գերմանիան հուսով է, որ Հայ-թուրքական արձանագրություններն, ի վերջո կվավերացվեն Հայաստանի ու Թուրքիայի խորհրդարանների կողմից: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոհան Շմիդտը: Ըստ նրա, դա կարևոր քայլ կդառնա Երևանի ու Անկարայի միջև առկա խնդիրների հաղթահարման համար: «Սահմանի բացումը կարևոր նշանակություն ունի և կարող է օգնել Հայաստանին դուրս գալ բարդ իրավիճակից»,-ասել է դիվանագետը: Անդրադառնալով ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցին` Հանս Յոհան Շմիդտը հայտարարեց, որ Կիպրոսի խնդիրը և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Անկարայի ու Բրյուսելի միջև ընթացող բանակցությունների կարևոր մաս է կազմում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |