Գերմանիան քննադատաբար է վերաբերվում Հարավային Կովկասում ռազմական ծախսերի ավելացմանը![]() ![]() PanARMENIAN.Net - Գերմանիան քննադատաբար է վերաբերվում Հարավային Կովկասում ռազմական ծախսերի ավելացմանը: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոհան Շմիդտը, դա, մասնավորապես, վերաբերում է Ադրբեջանին C-300 զենիթահրթիռային համալիրների երկու «Ֆավորիտ» դիվիզիոնների վաճառքի մասին հաղորդագրություններին: «Մենք վտանգավոր ու սխալ ենք համարում այն հայտարարությունները, որոնք արվում է են ուժի սպառնալիքի դիրքերից: Ուստի Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկվեց ստորագրել սովորական սպառազինության մասին պայմանագիրը: Երևանը տվեց իր համաձայնությունը, սակայն Բաքուն կտրականապես դեմ է այդ առաջարկին` հիմնավորելով դա ղարաբաղյան հակամարտության առկայությամբ»,-ասել է դեսպանը: Մեկնաբանելով ՀՀ տարածքում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի հնարավոր երկարացումը` Հանս Յոհան Շմիդտը ընդգծեց, որ իրենք հետևում են այդ գործընթացին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |