Հանս Յոհան Շմիդտ. Հայաստանն ու Գերմանիան համագործակցում են պաշտպանության և անվտանգության ոլորտում![]() 4 օգոստոսի 2010 - 15:19 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ու Գերմանիան համագործակցում են պաշտպանության և անվտանգության ոլորտում: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոհան Շմիդտը, Հայաստանի ու Գերմանիայի պաշտպանության նախարարությունների միջև սերտ շփումներ են հաստատվել: «Ինձ թվում է, որ Հայաստանը պետք է շահագրգռված լինի խորացնելու հարաբերություններն անվտանգության ոլորտում ոչ միայն ՀԱՊԿ անդամների, այլ նաև ՆԱՏՕ-ի երկրների, այդ թվում նաև Գերմանիայի հետ»,-ասել է դեսպանը: Գնահատելով Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության բազմազգ ուժերի գործողություններին մասնակցող հայ խաղաղապահների դերը` Հանս Յոհան Շմիդտը նշել է, որ այսօր Հայաստանի զինված ուժերը ստիպված են պատասխանել մարտահրավերներն, որոնք բխում են ղարաբաղյան հակամարտությունից, և ապահովել Հայաստանի ու Ղարաբաղի տարածքների անվտանգությունը: Ուստի, այդ պատճառվ, նույնիսկ միջազգային խաղաղապահ առաքելություններին ավելի ակտիվորեն մասնակցելու մեծ ցանկության դեպքում, ձեր համար դժվար կլինի փոխել պաշտպանության ռազմավարությունը»,-ասել է դեսպանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |