Երևանի կենդանաբանական այգու վանդակների 50 տոկոսը չի համապատասխանում միջազգային չափանիշներին![]() 5 օգոստոսի 2010 - 16:48 AMT PanARMENIAN.Net - «Մեր կենդանաբանական այգու վանդակների 50 տոկոսը չի համապատասխանում միջազգային չափանիշներին: Յուրաքանչյուր կենդանաբանական այգի ունի իր մեծ ու փոքր հիմնախնդիրները: Մեծ խնդիրների լուծման հարցում մեզ օգնում է Երևանի քաղաքապետարանը, իսկ փոքրերը ինքներս ենք փորձում լուծել», - օգոստոսի 5-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Սահակ Աբովյանը: Նրա խոսքերի համաձայն, նույնիսկ ճգնաժամի պայմաններում Երևանի քաղաքապետարանը կենդանաբանական այգու բյուջեն չի կրճատել, այլ այգու վերակառուցման և միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու հատուկ ծրագիր է մշակել: «Քանի որ Հայաստանի ոչ մի ԲՈՒՀ-ում վայրի բնությունն ու կենդանիներին չեն ուսումնասիրում, ապա Երևանի քաղաքապետը առաջարկել է հիմնել վայրի կենդանիների ու վայրի բնության ուսումնասիրման քոլեջ, որն առաջինը կլինի տարածաշրջանում», - նշել է Սահակ Աբովյանը: Նա նաև նշել է, որ կենդանաբանական այգում կենդանիների համար ազատ վանդակները չեն բավարարում, որը այգու հիմնական խնդիրն է: «Մեր այգում, օրինակ` հիմա ապրում է 9 առյուծ, որը ավելի է, քան պետք է, և նրանց պահելը բարդանում է», - հայտնել է Աբովյանը: Կենդանաբանական այգու տնօրենն ասել է, որ այգու կարիքների համար ծախսվել է 5 մլն դրամ, որի միջոցով փոխվել են ջրմուղային խողովակները, այգու լուսավորման և ասֆալտապատման աշխատանքներն են իրականացվել: Կենդանաբանական այգու բոլոր հոգսերի համար տրամադրվել է 187 մլն դրամ: «Մարդիկ, եթե վանդակներից վատ հոտ են զգում, դրա պատճառը վանդակների բետոնե ծածկն է: Եթե դրանք հողով ծածկված լինեին, ապա հոտ չէր գա», - ընդգծել է կենդանաբանական այգու տնօրենը: Նա նաև նշել է, որ սեպտմբեր-հոկտեմբեր ամիսներին կենդանաբանական այգին կհամալրվի կենդանիների նոր տեսակներով, դրանք են` մադրիլ տեսակի կապիկը, Դավթի եղջերուն, Բենետա կենգուրուն, սովորական վարին, այծեղջյուրը և եգիպտական թռչող շները: Հայաստանի կենդանաբանական այգին դրանք փոխանակում է` Նիկոլաևյան կենդանաբանական այգուն տալով հազվագյուտ տեսակի վայրի թռչուններ: Երևանի կենդանաբանական այգում կա 215 տեսակի ավելի քան 2300 գլուխ կենդանի: Դրանց մեջ կան նաև հազվագյուտ կենդանիներ, ինչպիսիք են հայկական վայրի խոյը, բեզոարյան այծերը: Սակայն այս տարի այգու այցելուների թիվը նվազել էր, որի պատճառը մայիսին տեղացող անդադար անձրևներն էին, իսկ հունիսին` խիստ շոգը, ինչպես նաև Մյասնիկյան պողոտայում տարվող վերանորոգման աշխատանքները, որի հետևանքով կենդանաբանական այգու մոտ հոծ խցանումներ էին գոյանում: PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին պատասխանելով, Ս. Աբովյանն ասել է, որ կենդանաբանական այգի են այցելում նաև սակավաթիվ զբոսաշրջիկներ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |