Արտակ Շաքարյան. Թուրքիային մեծ սկանդալ է սպասվում![]() 5 օգոստոսի 2010 - 18:52 AMT PanARMENIAN.Net - Եթե մինչև օգոստոսի վերջը գլխավոր շտաբի նոր պետ չնշանակվի, ապա Թուրքիային մեծ սկանդալ է սպասվում: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է թուրքագետ Արտակ Շաքարյանը: Նրա խոսքով, կառավարող Արդարության և զարգացման կուսակցությունը (AKP), չստորագրելով Գլխավոր շտավի պետի նշանակման մասին փաստաթուղթը, փորձում է ճնշում գործադրել թուրքական գեներալների վրա, ովքեր կարող են գործող իշխանության դեմ ապստամբություն բարձրացնել: Այն հարցին, թե արդյոք բանակի դժգոհությունը կարող է ռազմական հեղաշրջման վերածվել, թուրքագետը նշել է, որ նման հավանականությունը մեծ չէ: Օգոստոսի 1-ին կառավարության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ Անկարայում կայացած Թուրքիայի գերագույն ռազմական խորհրդի նիստն ավարտվեց անսպասելի որոշումների ընդունմամբ: Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Խորհրդի արդյունքներով հաստատեց զինված ուժերի ղեկավարության նոր նշանակումները, բայց դրա հետ մեկտեղ նա չստորագրեց գլխավոր կադրային փաստաթղթերը, որոնք վերաբերում են Գլխավոր շտաբի պետի և ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի նշանակմանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |